Իրավական11:31, 24 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի տեքստիլ գործարաններում սիրիացի երեխաներ են շահագործվում

BBC-ի՝ լրագրողական հետաքննություն իրականացնող «Panorama» նախագծի թիմը բացահայտել է, որ Թուրքիայի տեքստիլ արդյունաբերությունում անբարենպաստ պայմաններում սիրիացի երեխաներ են աշխատում: Թուրքիայի արտահանող ընկերությունների գործարաններում գաղտնի նկարահանումներ իրականացրած լրագրողական խումբը փախստական երեխաների շահագործման բազմաթիվ փաստեր է արձանագրել:
Այդ գործարանների արտադրած հագուստն այնուհետև արտահանվում է Մեծ Բրիտանիա և վաճառվում «Marcs and Spencer» ընկերության և «ASOS» օնլայն - խանութի, ինչպես նաև՝ «Zara & Mango» ընկերության կողմից:
Բոլոր նշյալ ընկերությունները պնդում են, թե իրենք ուշադրությամբ հսկում են իրենց ներկայացրած ապրանքների արտադրության ընթացքն ու բոլոր օղակները, և համոզված են, որ իրենց հագուստի արտադրությունում սիրիացի երեխաներ չեն աշխատում և չեն շահագործվում:
Մինչդեռ «Panorama»-ի թիմը պարզել է, որ հագուստի արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործարաններում և արհեստանոցներում բազմաթիվ չափահաս և անչափահաս սիրիացիներ են աշխատում: Նրանք հիմնականում գրանցված չեն, քանի որ Թուրքիայում աշխատելու թույլտվություն չունեն:
Փախստականներն աշխատում են օրական 12 ժամ, մեկ ժամվա աշխատանքի համար նրանց վճարում են շուրջ 3.75 թուրքական լիրա (շուրջ 1.25 դոլար): Այդ աշխատավարձը անհամեմատ ավելի ցածր է, քան Թուրքիայում սահմանված նվազագույն ժամավճարն է:
Սիրիացներից մեկը լրագրողներին պատմել է, որ գործարաններում իրենց շատ վատ են վերաբերվում, իսկ եթե գաղթականների հետ որևէ բան է պատահում, նրանց ուղղակի անպետք լաթի պես մի կողմ են նետում:
«Panorama»-ն արձանագրել է, որ, օրինակ, «Zara & Mango» -ի համար արտադրվող ջինսե տաբատների մշակման ժամանակ թունավոր քիմիական նյութեր են օգտագործվում, սակայն այդ ընթացքում բանվորները դիմակներ չեն կրում:
«Panorama»-ի լրագրողներից մեկը պատմում է. «Շատերն ինձ պատմեցին, որ ստիպված են շատ ցածր աշխատավարձով աշխատել սարսափելի աշխատանքային պայմաններում: Նրանք հասկանում են, որ իրենց շահագործում են, սակայն դրա դեմ ոչինչ անել չեն կարող»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |