Իրավական09:29, 24 Հոկտեմբեր 2016
Զեկույց. «Թուրքիան վերածվել է մամուլի գերեզմանոցի»

«ժամանակակից լրագրողների միություն» (ԺԼՄ-ÇGD) կազմակերպության Անկարայի ներկայացուցչությունը զեկույց է հրապարակել եռամսյա արտակարգ դրության ընթացքում թուրքական մեդիադաշտի վիճակի վերաբերյալ:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշյալ ժամանակահատվածում Թուրքիայում ձերբակալվել է 184 և բանտարկվել 56 լրագրող, փակվել է 116 լրատվական ծառայություն, անվավեր է ճանաչվել 620 այսպես կոչված «դեղին մամուլի լրագրողական քարտ» և խորհրդարանական նիստերին մասնակցության իրավունք տվող 32 լրագրողական քարտ:
«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի գերեզմանոցի: Անցյալ 3 ամսվա ընթացքում արգելափակվել է 8 հրապարակված լուրի հասանելիությունը, 2 իրադարձության վերաբերյալ լուսաբանման արգելք է սահմանվել, ընթացել է 22 դատական գործ և հետաքննություն, հարուցվել է 6 նոր դատական գործ», - գրում է աղբյուրը:
Զեկույցի համաձայն՝ նույն ժամանակահատվածում փակվել է 2 լրատվական կայք, անվավեր է ճանաչվել 24 հրատարակման արտոնագիր, որոշում է կայացվել 2 թերթի հրատարակումը կասեցնելու վերաբերյալ, փակվել է 29 տպագրատուն, արգելվել է 1 երգիծական ամսագրի տարածումը, 3 մամուլի կենտրոնների դեմ ոստիկանական գործողություն է իրականացվել, 866 լրագրող հեռացվել է աշխատանքից: Բացի այդ՝ ռադիո և հեռուստաալիքների, ինչպես նաև լրատվական կայքերի փակման հետևանքով գործազուրկ է դաձել 750 լրագրող:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |