Մշակութային08:06, 22 Հոկտեմբեր 2016
Թուրք ռեժիսոր․ «Այս երկիրը քուրդ, ալևի, հայ ընդհանրապես չի սիրում»

Ընդդեմ խտրականության և հանուն նոր խոսքի, երկխոսության և ժողովրդավարության Թուրքիայում գործող «Ասուլիս» կենտրոնը թուրքական սերիալներում խտրականության թեմայով քննարկում է կազմակերպել։ «Ակօս» շաբաթերթի տեղեկացմամբ՝ քննարկմանը մասնակցել են թուրք կինեմատոգրաֆի հայտնի անուններ Թոմրիս Գիրիթօլուն, Գայե Բորալիօլուն և Նիլգյուն Օնեշը։ Նրանք անդրադարձել են թուրքական սերիալներում խտրականության և այլ էթնիկ ու կրոնական խմբերի ներկայացվածության խնդիրներին։
Սցենարիստ Գայե Բօրալըօղլուն նշել է, որ շատ բարդ է փոքրամասնություններին այդ ոլորտում ընդգրկելը։ Որպես օրինակ՝ նա նշել է քրդական հարցը․ «Ամենամեծ խնդիրը դա է, սակայն երբեք սերիալներում չի ներկայացվել։ Կրոնի խնդիրը․․․կրոնական բախումներին, դավանբանական վեճերին չենք կարող անդրադառնալ։ Օրինակ՝ մի սերիալի սցենարի համաձայն, տղան իր սիրելիին, որն ալևի է, պետք է ծանոթացնի իր մոր հետ, բայց դրանից առաջ աղջկան խնդրում է առաջին հանդիպմանը թաքցնել այդ փաստը։ Այս հատվածը եթերից 2 ժամ առաջ կտրեցին»։
Իսկ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Թոմրիս Գիրիթօղլուն սերիալներում խտրականության վերաբերյալ ասել է․ «Երբեմն մտածում եմ, որ այն ինչ արել ենք անցյալում, խելագարություն էր։ Նկատել եմ, որ այս երկիրը քուրդ չի սիրում, ալևի չի սիրում, հայ ընդհանրապես չի սիրում»։
Սցենարիստ Նիլգյուն Օնեշն անդրադարձել է սեռական փոքրամասնությունների հարցին՝ նշելով, որ սերիալներում միասեռական կերպարների ընդգրկումը նրանց ծաղրելու նպատակ ունի։
Թոմրիս Գիրիթօլուն ոլորտում առկա հիմնական խնդիրը վախկոտությունն է համարում։ Ըստ նրա՝ պրոդյուսերական կազմակերպությունները և հեռուստաընկերություններն ինքնագրաքննությամբ են զբաղվում։
«Գուցե այս խնդիրը չափից շատ են կարևորում։ Հեռուստաընկերությունները, պրոդյուսները ավելի խիզախ պետք է լինեն։ Օրինակ՝ ես շատ կուզերի Գեզի զբոսայգու դեպքերին անդրադառնալ, սակայն անհնար է, անգամ ակնարկել չի լինի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |