Քաղաքական11:57, 19 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում Սլովենիայի դեսպանը խոսել է թուրք-սլովենական համագործակցության ընդլայնման մասին

Թուրքիայում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Ժուկիչը Թուրքիայի Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքում խոսել է թուրք-սլովենական հարաբերությունների մասին: Ըստ թուրքական «F5haber» լրատվակայքի`Ժուկիչը՝ Կայսերի է կատարած երկօրյա այցի ընթացքում հանդիպել է Կայսերիի նահանագապետ Սուլեյման Քամչըի հետ:
Հանդիպման ընթացքում Ժուկիչը, խոսելով երկրու երկրների հարաբերությունների մասին , ասել է.
«Տարբեր շրջաններ կատարած այցերի շնորհիվ ցանկանում ենք էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները: Սլովենիան հնուց ի վեր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ է ունեցել: Մենք միշտ Թուրքիայի կողքին ենք»:
Դեսպանի խոսքով Սլովենիան նպատակ ունի տնտեսական, առևտրային, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում ընդլայնել համագործակցությունը Թուրքիայի հետ:
Դեսպանը հիշեցրել է, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել էր Սլովենիա, որի ընթացքում մի շարք կարևոր հանդիպումներ էին տեղի ունեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |