Մշակութային09:10, 15 Հոկտեմբեր 2016
Սիբիլի հայրենասիրական երգերի ցանկը համալրվեց ևս մեկով. «Վանա լճին» (տեսահոլովակ)

Պոլսահայ երգչուհի Սիբիլի հայրենասիրական երգերի ցանկը համալրվեց ևս մեկ գեղեցիկ ստեղծագործությամբ: «Վանա լճին» կոչվող երգը զրույց է պատմական հայրենիքի խորհրդանիշի հետ ու աշխարհասփյուռ հայության կարոտի և հույզերի արտահայտումն է՝ հանդեպ հոգևոր հայրենիքի:
Նախօրեին երգը և տեսահոլովակը ներկայացվել է հայ հանդիսատեսի դատին:
«Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի շրջանակներում՝ Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության տպավորությունների ներքո գրված երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է:
«Յուրքանչյուր հայ իր սրտում ունի Վան, Արևմտյան Հայաստան,- նկատել է տալիս Հասմիկ Հախվերդյանը: - Յուրաքանչյուրս իր մեջ պահում է այդ կարոտը, ուստի կարծում եմ, որ երգը հոգեհարազատ է բոլորիս»:
Հախվերդյանը նշում է, որ Սիբիլը որպես Ստամբուլում ապրող և այնտեղ հայի գոյությունը շարունակող երգչուհի, կարծես հանդիսանում է Արևմտյան Հայաստանի խորհրդանիշ, ուստի կարևոր էր, որ հենց ինքը կատարեր այս երգը:
«Երբ Հասմիկն ինձ ուղարկեց երգը և ես առաջին անգամ լսեցի այն, մարմինս փշաքաղվեց: Միանգամից հասկացա, որ սա իմ երգն է»,- ասում է Սիբիլը:
Պոլսահայ երգչուհին «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հույս հայտնեց , որ երգի հայաստանյան պրեմիերայից հետ հնարավորություն կունենա այն ներկայացնել նաև Թուրքիայում:
«Վերադառնալուն պես կզբաղվեմ այդ հարցով: Անպայման կուզեմ, որ այս երգը հայտնվի նաև թուրքական հեռուստաալիքների եթերում», - նշում է երգչուհին:
Դաշնամուրի ու թավջութակի նվագակցությամբ Սիբիլի նուրբ ու հուզական կատարմամբ երգի տեսահոլովակը նկարահանվել է Սևանա լճի ափին: Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, իսկ պրոդյուսերը ՝ Անդրե Սիմոնյանը:
Պոլսահայ երգչուհին 2010 թվականի նոյեմբերին թողարկել էր իր անունով «Սիբիլ» ալբոմը, որտեղ ներառված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը:
2014 թվականի փետրվարին լույս է տեսել նրա «Սեր» ալբոմը: Թուրք և հայ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհու «Այս գիշեր» երգի տեսահոլովակը փետրվարի 15-ին ցուցադրվեց թուրքական «CNNTurk» հեռուստաալիքով: Իսկ 2014 թվականի Մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած առաջին “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը արժանացել է «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի» մրցանակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |