• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
02 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 22:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային09:10, 15 Հոկտեմբեր 2016

Սիբիլի հայրենասիրական երգերի ցանկը համալրվեց ևս մեկով. «Վանա լճին» (տեսահոլովակ)

Սիբիլի հայրենասիրական երգերի ցանկը համալրվեց ևս մեկով. «Վանա լճին» (տեսահոլովակ)

Պոլսահայ երգչուհի Սիբիլի հայրենասիրական երգերի ցանկը համալրվեց ևս մեկ գեղեցիկ ստեղծագործությամբ: «Վանա լճին» կոչվող երգը զրույց է պատմական հայրենիքի խորհրդանիշի հետ ու աշխարհասփյուռ հայության կարոտի և հույզերի արտահայտումն է՝ հանդեպ  հոգևոր հայրենիքի:

Նախօրեին երգը և տեսահոլովակը ներկայացվել է հայ հանդիսատեսի դատին:

«Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի շրջանակներում՝ Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության տպավորությունների ներքո գրված երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է:

«Յուրքանչյուր հայ իր սրտում ունի Վան, Արևմտյան Հայաստան,- նկատել է տալիս Հասմիկ Հախվերդյանը: -  Յուրաքանչյուրս իր մեջ պահում է այդ կարոտը, ուստի կարծում եմ, որ երգը հոգեհարազատ է բոլորիս»:

Հախվերդյանը նշում է, որ Սիբիլը որպես Ստամբուլում ապրող և այնտեղ հայի գոյությունը շարունակող երգչուհի, կարծես հանդիսանում է Արևմտյան Հայաստանի  խորհրդանիշ, ուստի կարևոր էր, որ հենց ինքը կատարեր այս երգը:

«Երբ Հասմիկն ինձ ուղարկեց երգը և ես առաջին անգամ լսեցի այն, մարմինս փշաքաղվեց: Միանգամից հասկացա, որ սա իմ երգն է»,- ասում է Սիբիլը:

Պոլսահայ երգչուհին «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հույս հայտնեց , որ երգի հայաստանյան պրեմիերայից հետ հնարավորություն կունենա այն ներկայացնել նաև Թուրքիայում:

«Վերադառնալուն պես կզբաղվեմ այդ հարցով: Անպայման կուզեմ, որ այս երգը հայտնվի նաև թուրքական հեռուստաալիքների եթերում», - նշում է երգչուհին:

Դաշնամուրի ու թավջութակի նվագակցությամբ Սիբիլի նուրբ ու հուզական կատարմամբ երգի տեսահոլովակը նկարահանվել է Սևանա լճի ափին: Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, իսկ պրոդյուսերը ՝ Անդրե Սիմոնյանը:
 

Պոլսահայ երգչուհին 2010 թվականի նոյեմբերին թողարկել էր իր անունով «Սիբիլ» ալբոմը, որտեղ ներառված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը:

2014 թվականի փետրվարին լույս է տեսել նրա «Սեր» ալբոմը: Թուրք և հայ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհու «Այս գիշեր» երգի տեսահոլովակը փետրվարի 15-ին ցուցադրվեց թուրքական «CNNTurk» հեռուստաալիքով: Իսկ 2014 թվականի Մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած առաջին “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը արժանացել է «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի» մրցանակին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
14:50, 25 օգոս
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպում
Կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպում

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից
Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:

Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին
Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}