Տարածաշրջան09:35, 13 Հոկտեմբեր 2016
Սիրիայի Ջարաբլուս քաղաքում ընդդիմադիրները սկսել են թուրքական ոստիկանության գլխարկներ կրել

«Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման զինյալները թուրքական բանակային ստորաբաժանումների օգնությամբ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից գրաված Սիրիայի Ջարաբլուս քաղաքում սեփական ոստիկանական ստորաբաժանումներն են հիմնել:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` քաղաքի ներքին կարգուկանոնը հսկելու նպատակով ստեղծված ջոկատների անդամները կրում են միանման համազգեստ, որի մասն են կազմում թուրքական ոստիկանության ծառայողների գլխարկները:
Ընդդիմադիրների կողմից որպես շտաբ օգտագործվող նախկին դպրոցի շենքի ու այլ վարչական շենքերի վրա փակցված են թուրքական դրոշներն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի նկարները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումներ և «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր խմբավորման զինյալները օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում լայնամասշտաբ գործողություն էին սկսել ԻՊ-ի զինյալների կողմից վերահսկվող սիրիական Ջարաբլուս քաղաքում: Այդ օպերացիան ստացել էր «Եփրատի վահան» անունը: Չնայած, որ Թուրքիային սահմանակից սիրիական Ջերաբլուսը մաքրվել է ԻՊ-ի զինյալներից, այնումամենայնիվ թուրքական ուժերը դեռևս չեն շտապում լքել Սիրիայի տարածքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |