Տնտեսական07:40, 13 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում պատրաստվում են նվազեցնել գազի և Էլեկտրաէներգիայի սակագները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ աշխատանքներ են տանում առաջիկայում բնական գազի և էլեկտաէներգիայի սակագները նվազեցնելու ուղղությամբ:
Նախարարը խոսքում նշում է, որ առաջիկա ժամանակաշրջանում էժանացումների վերաբերյալ ավելի հստակ տեղեկություններ կհաղորդվեն:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած 1 ժամ 40 րոպեանոց հանդիպմանը քննարկել էին նաև բնական գազի սակագնի հարցը:
Հանդիպմաը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն հայտարարել էր, որ «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը կնքելուց հետո պայմանավորվածություն են ձեռք բերել նաև բնական գազի գնի համար Թուրքիային տրամադրվելիք զեղչի վերաբերյալ:
Ըստ թուրքական «Yenişafak» թերթի կայքի` Ալբայրաքը խոսել է նաև ռուսների կողմից Թուրքիայում կառուցվող Աքքույու ատոմակայանի շինարարության մասին` նշելով, որ դա և կառուցվելիք մյուս 2 ատոմակայնները կապահովեն երկրի պահանջարկի 10 տոկոսը:
Նշենք նաև, որ ավելի վաղ կայացված որոշմամբ հոկտեմբերի 1-ից սկսած արդեն իսկ գազի սակագները բնակչության համար նվազեցվել են 10 տոկոսով: Ալբայրաքը չի նշել նոր զեղչի չափը` ասելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները են վարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |