Տարածաշրջան08:07, 13 Հոկտեմբեր 2016
Թուրքիան չի մասնակցում ՆԱՏՕ-ի ժողովներին

Թուրքիայի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) վերջին ժողովներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» պարբերականը՝ հղում անելով «Reuters» լրատվական գործակալությանը:
Աղբյուրը նաև նշում է, որ Թուրքիան հետ է կանչել Գերմանիայի, Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հրամանատարական կենտրոններում և շտաբերում ծառայություն իրականացնող իր զինվորներին:
Պարբերականը չի մանրամասնում, թե որն է այդ որոշման բուն պատճառը:
Թեմայի վերաբերյալ «Reuters»-ի հետ զրուցում մի թուրք պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում, տեղեկացրել է, որ Բրյուսելում ծառայություն իրականացնող 50 թուրք զինվորներից, այժմ մնացել են միայն 9-ը: Պաշտոնյան նաև հաստատել է, որ ՆԱՏՕ-ի վերջին ժողովներին Թուրքիայի զինվորական ներկայացուցիչները չեն մասնակցել:
Նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցում է 1952 թվականից: Իր մեծաթիվ բանակով ՆԱՏՕ-ում երկրորդ տեղն է զբաղեցնում` զիջելով ԱՄՆ-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |