Մշակութային13:15, 13 Հոկտեմբեր 2016
Լենա Շամամյանը համերգ կունենա Ստամբուլում

Անվանի սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը համերգով հանդես կգա Ստամբուլում: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ համերգը տեղի կունենա «Zorlu» մշակութային կենտրոնում՝ հոկտեմբերի 22-ին:
Իր անզուգական ձայնով հանդիսատեսին գերող երգչուհին հայտնի է ավանդական արևելյան մեղեդիների ու արևմտյան դասական երաժշտության իր համադրություններով:
Համերգից հետո Լենա Շամամյանը երկրպագուների համար կստորագրի իր նոր՝ «Lawnan» (Երկու գույն) ձայնասկավառակը:
Երգչուհու առաջին ձայնասկավառակը՝ «Hal Asmar Ellon»-ը թողարկվել է 2006թ.: Հաջորդ տարվա մայիսին թողարկվել է երկգչուհու երկրորդ ալբոմը՝ «Shamat»-ը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Դամասկոսում:
Շամամյանը համագործակցել է մի շարք անվանի երաժիշտների հետ, իսկ Արաքս Չեքիջյանի հետ հայկական ավանդական երաժշտության մշակումներ է արել:
Անվանի սիրիահայ երգչուհին աշխատել է նաև սիրիական մի շարք հեռուստասերիալների, արաբական և հայկական ֆիլմերի երաժշտական ձևավորման վրա:
Լենա Շամամյանը ծնվել է Սիրիայի մայրաքաղաքում՝ 1980թ.: Նրա հայրը՝ Արթինը, հալեպահայ է, իսկ մայրը՝ Ղադան, ծագումով Թուրքիայի Մարդին քաղաքից է: Լենայի հայրական պապը՝ Սարգիս Շամամյանը, Կիլիկիայի Մարաշ (ներկայիս Թուրքիայի Կահրամանմարաշ) քաղաքից էր: Նա վարպետ հաթթաթ էր (գեղագրող), ինչի շնորհիվ օսմանյան կառավարությունը խնայեց նրա և նրա ընտանիքի կյանքը: Այդպիսով թուրքական բանակը հնարավորություն էր ստացել օգտվելու Շամամյանի ծառայություններից՝ ռազմական հաղորդագրություններ գրելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |