Տնտեսական12:10, 11 Հոկտեմբեր 2016
Ռուսաստանը կարող է ավելի էժան բնական գազ մատակարարել Թուրքիային

Ռուսաստանը պատրաստվում է նվազեցնել Թուրքիային վաճառվող բնական գազի գինը: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Գազպրոմ» ընկերությանը հրահանգվել է աշխատել գազի նպատակահարմար սակագնի սահմանման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը։
Լրագրողների հետ զրույցում Նովակը հայտնել է, որ այս պահին նոր սակագնի մասին որևէ կոնկրետ տվյալ նշել հնարավոր չէ, քանի որ ռուսական «Գազպրոմ» և թուրքական «BOTAŞ» ընկերությունների միջև թեմայի վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են: Բնական գազի նոր սակագինը կհրապարակվի կողմերի միջև վերջնական պայմանավորվածության ձեռքբերումից հետո:
Ռուսաստանի էներգետիկայի նախարարը նշել է նաև, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում գազատարի 1-ին ճյուղի ծովային հատվածը կկառուցի ռուսական կողմը, իսկ ցամաքային հատվածը՝ թուրքական կողմի, ամենայն հավանականությամբ, «BOTAŞ»-ի ջանքերով։ Գազատարի 2-րդ ճյուղի կառուցումը ևս, հավանաբար, կկազմակերպվի համատեղ ջանքերով։ Իսկ 3-րդ և 4-րդ ճյուղերի կառուցման վերաբերյալ առայժմ որևէ քննարկում չի եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |