Տարածաշրջան08:19, 11 Հոկտեմբեր 2016
Քրդերը Թուրքիայում սպանել են իշխող կուսակցության ևս մեկ առաջնորդի

Թուրքիայում ևս մեկ հարձակում է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) վերնախավի ներկայացուցիչների դեմ:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Դիարբեքիրի Դիջլե շրջանի ԱԶԿ շրջանային կառույցի նախագահ Դերյան Աքթերթը սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից:
ԱԶԿ Դիարբեքիրի պատգամավոր Էբուբեքիր Բալը նշել է, որ Աքթերթը ավելի վաղ ևս հարձակման էր ենթարկվել: ԱԶԿ շրջանային կառույցի նախագահը սպանվել է հոկտեմբերի 10-ին ժամը 23:00-ի սահմաններում՝ իրեն պատկանող բենզալցակայանում:Ըստ նախնական տեղեկությունների՝ Աքթերթի վրա հարձակվել են ՔԲԿ-ի 8 գրոհայիններ, որոնք սպանությունից հետո դիմել են փախուստի դեպի լեռներ:
Հանցագործներին բացահայտելու նպատակով լայնածավալ որոնողական աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան զինված հարձակման էր ենթարկվել նաև Վանի Օզալփ շրջանի ԱԶԿ շրջանային փոխնախագահ Այդըն Մուշթուն: Վերջինս սպանվել էր հենց սեփական տան դիմաց՝ ՔԲԿ-ի գրոհայինների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |