Տնտեսական12:46, 11 Հոկտեմբեր 2016
Թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է դոլարի նկատմամբ

Թուրքական լիրայի` երեկվանից սկսած արժեզրկումը շարունակվում է նաև այսօր: Ըստ թուրքական «NTV.com.tr» լրատվական կայքի` նախօրեին լիրայի կուրսը հասել էր 1 դոլար- 3.077 հարաբերակցության, իսկ այսօր արդեն օրվա առաջին կեսի դրությամբ 1 դոլարի փոխարժեքը հատել է 3.081 լիրայի սահմանը:
Նշվում է, որ սեպտեմբերի 23-ին Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից Թուրքիայի երկարաժամկետ վարկային նիշն իջեցնելուց հետո լիրան արժեզրկվել է ավելի քան 3 տոկոսով:
Մասնագետները նշում են, որ լիրայի արժեզրկումը պայմանավորված է երկրում արտակարգ դրության երկարաձգումը ևս 3 ամսով, նավթի գների աճով և Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից փոխարժեքի բարձրացման դեմ կիրառվող ցածր տոկոսադրույքներով: Եվ դա կարող է հասնել մինչև 1 դոլարը 3.10 լիրայի հարաբերակցության:
Նշենք, որ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման պատմական ռեկորդը գրանցվել է հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից 5 օր հետո` հուլիսի 20-ին, երբ մեկ դոլարի փոխարժեքը հասել էր 3.970 լիրայի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |