Քաղաքական08:10, 11 Հոկտեմբեր 2016
Էրդողանի նկատմամբ պլանավորված մահափորձի մասին մանրամասներ են հայտնի դարձել

Գյուլենական հայանքի կողմից 2012 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ պլանավորելու մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ պարբերականների՝ Էրդողանին պատրաստվում էին սպանել թուրքական մասնավոր հիվանդանոցներից մեկում՝ վիրահատության ժամանակ:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ օրերս մի գաղտնի վկա ցուցմունք է տվել՝ պատմելով, որ գյուլենական համայնքի ներկայացուցիչ, «Զաման» թերթի հիմնադիր Ալաադին Քայան Էրդողանի վիրահատությունից մի շաբաթ առաջ թերթի խմբագրությունում ինչ-որ անձանց հետ գաղտնի հանդիպում է ունեցել, որի ընթացքում ասել է. «Այս անգամ հիվանդանոցում այս գործը պետք է ավարտին հասցնենք»:
Նշենք, որ Էրդողանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, այդ ժամանակ անակնկալ կերպով հրաժարվել էր նախատեսված վիրահատությունից:
Գյուլենական համայնքը ներկայացնում են ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի հայտնի քրոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման ներկայացուցիչները: Համայնքին թուրքական լրատվականները անվանում են «Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |