Տարածաշրջան09:31, 06 Հոկտեմբեր 2016
Իրաքցի հրամանատար. «Թուրք զինվորներին կվերաբերվենք որպես օկուպանտների»

Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով հիմնված «Հաշդի Շաբի» զինված խմբավորման հրամանատար Աբու Մեհդի ալ-Մուհենդիսը խստորեն դատապարտել է Թուրքիայի մեջլիսի այն օրինագիծը, որով մեկ տարով ևս երկարաձգվել երկրի զինված ուժերին Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների իրականցնելու թույլտվությունը: Այս խմբավորումը շիա կրոնական գործիչ Ալի ալ-Սիստանիի կոչով գերազանցապես կազմվել է շիաներից:
Ալ-Մուհենդիսը թուրքական մեջլիսի որոշումը որակել է որպես Իրաքի ինքնիշխանության ոտնահարում և բացահայտ միջամտություն երկրի ներքին գործերին:
«Հաշդի Շաբի» հրամանատարը հայտարարել է, որ Իրաքում գտնվող թուրքական զորախմբին վերաբերվելու են որպես օկուպանտների` ակնարկելով, որ նրանց դեմ կպատերազմեն այնպես, ինչպես պատերազմում են ԻՊ-ի հետ:
Շիա հրամանատարը տեղեկացրել է նաև, որ Իրաքի Մոսուլ քաղաքը ԻՊ-ից ազատագրելու գործողության ընթացքում որոշ ուղղություններ վստահվելու են հենց «Հաշդի շաբիին»:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |