Քաղաքական07:34, 06 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական իշխանամետ «Sabah» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի խնդիրը, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր:
Սիրիական ճգնաժամի հարցում կողմերը կարևորել են Սիրիայում ընթացող բախումների դադարեցումը: Խոսվել է նաև Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության հարցում միջազգային հանրության ջանքերի ընդլայման մասին:
Անդրադարձ է կատարվել են ռուս-թուրքական հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող էներգետիկ խնդիրներին: Մասնավորապես երկու նախագահները քննարկել են Թուրքական «Աքքույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հարցը, ինպես նաև հոկտեմբերի 10-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունենալիք միջազգային էներգետիկ համաժողովի մանրամասները: Այդ համաժողովին նախատեսված է նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |