Տարածաշրջան08:17, 03 Հոկտեմբեր 2016
Կարսում, Շըրնաքում և Հաքքարիում 17 ՔԲԿ-ական է սպանվել

Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի զինված ուժերը (TSK) «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ գործողություններ են իրականացրել Թուրքիայի Կարս, Շըրնաք և Հաքքարի նահանգներում: «CNN Türk» -ի տեղեկացմամբ՝ գործողությունների ընթացքում Քաղըզմանում սպանվել է 4, Բեյթուշշեբափում 9 և Չուքուրջայում 4 քուրդ զինյալ: Ընդհանուր առմամբ սպանվել է 17 ՔԲԿ-ական:
Թուրքական ուժերի կողմից օգտագործվել են մարտական տանկեր և օդուժ: Թուրք-քրդական բախումներ են գրանցվել նաև Թուրքիայի Բիթլիս և Դիարբեքիր նահանգներում: Դիարբեքիրի Դիջլե և Հանի շրջանների 10 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 2-ին վաղ առավոտյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա և Դաղլըջա շրջանների ճանապարհին գտնվող Քամըջլը գյուղում քուրդ զինյալներրը պայթեցրել էին թուրքական ԶՈՒ-ին պատկանող մեքենա: Պայթյունի հետևանքով 2 թուրք զինվոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել էր: ՔԲԿ-ականները օգտագործել էին ինքնաշեն պայթուցիկ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |