Տնտեսական12:31, 03 Հոկտեմբեր 2016
Թուրքիան արդեն արտադրում է անօդաչու թռչող սարքեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում կայացած միջազգային գիտակրթական համաժողովում: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նա խոսել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռքբերումներ մասին՝ թափանցիկ ակնարկներ հղելով Միացյալ Նահանգներին:
«Թուրքիային հաջողվել է արտադրել անօդաչու թռչող սարք՝ իր սպառազինությամբ: Երբ մենք այս զինատեսակի մատակարարման համար դիմեցինք ԱՄՆ-ին, մեզ պատասխանեցին, որ հարցը «կոնգրեսում չի հաստատվել»: Բայց մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Իսրայելից գնված 10 անօդաչու սարքերը Թուրքիան ավելի ուշ չի կարողացել վերանորոգել տալ:
«Շնորհակալություն նրանց. այդպիսի հարևանների շնորհիվ մենք սեփական արտադրանքն ունեցանք: Հիմա այդ անօդաչուներն օգտագործում ենք տարբեր գործողությունների ժամանակ: Արդեն բավական հզոր զրահակիրներ ենք արտադրում, որոնք աշխարհում շատ կարևոր տեղ են զբաղեցնում», - նկատել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ նպատակ ունեն արտահանման ծավալները հասցնել 500 միլիարդ դոլարի և հույս է հայտնել, որ նաև շնորհիվ բարձր տեխնոլոգիական արտադրանքի պիտի աճեն արտահանման ծավալները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |