Հասարակական08:26, 01 Հոկտեմբեր 2016
Թուրքիան ամենաարագ ծերացող 2-րդ երկիրն է աշխարհում

Հարավային Կորեայից հետո Թուրքիան երկրորդ ամենաարագ ծերացող երկիրն է աշխարհում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը: Թուրքիայում տղամարդկանց կյանքի ակնկալվող տևողությունը 71 տարի է, կանանցը՝ 76: Ըստ կանխատեսումների՝ 2023թ. Թուրքիայի բնակչության 10.2 տոկոսը ծեր կլինի:
Վերջին 50 տարվա ընթացքում կյանքի տևողությունը միջինում 20 տարով երկարել է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների համաձայն՝ 2000թ. 60 տարեկանից բարձր տարիքային խմբին պատկանողների թիվը մոտավորապես 600 միլիոն էր, 2025թ. այս ցուցանիշը կհասնի 1.2 միլիարդի, իսկ 2050թ. այն արդեն կկազմի 2 միլիարդ:
Թուրքիայի «Akdeniz» համալսարանի գերոնտոլոգիայի բաժնի պրոֆեսոր Իսմաիլ Թուֆանը նշում է, որ Թուրքիայում ոչ մի հաստատություն իրականում պատրաստ չէ բնակչության ծեր զանգվածի թվի կտրուկ աճին: Նրա խոսքով՝ երկրում անհապաղ պետք է ստեղծվեն սոցիալական խնամքի ապահովագրման համակարգեր, որպեսզի հնարավոր լինի ապահովել ծերերի խնամքն ու բարեկեցությունը:
Ըստ թուրք պորֆեսորի՝ այսօր Թուրքիայում 1.470.000 անկողնային հիվանդ ու ծեր մարդ է բնակվում, որոնց համար համակարգված խնամքի անհրաժեշտություն կա: Միայն ալցհեյմերի հիվանդությամբ երկրում տառապում է շուրջ 400.000 քաղաքացի և նրանք հիմնականում թողնված են միայն իրենց ընտանիքների խնամքին:
Թուֆանը նշել է նաև, որ Թուրքիայի տնտեսությունը աշխարհի երկրների ցանկում առաջին 20-յակում է, սակայն այս երկրում ծերերի խնամքի խնդիրը գտնվում է նույն վիճակում, ինչ Բանգլադեշում է, այսինքն՝ շատ վատ մակարդակի վրա է: Այս առումով Թուրքիան անհնար է համեմատել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի հետ, որտեղ ծերերի խնամքը կազմակերպվում է բարձր մակարդակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |