Քաղաքական13:08, 30 Սեպտեմբեր 2016
Իսրայելը Թուրքիայի կառավարությանը փոխանցել է 20 մլրդ դոլար փոխհատուցումը

Իսրայելը «Մավի Մարմարայի» միջադեպում զոհված Թուրքիայի 10 քաղաքացիների համար վճարելիք 20 մլն դոլար փոխհատուցումը այսօր փոխանցել է Թուրքիայի կառավարությանը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Թուրքիայի էներգետիկայի նախարարը Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ գումարը փոխանցվել է երկրի արդարադատության նախարարության հաշվեհամարին:
Հիշեցնենք, որ իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորները հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 10 քաղաքացի:Միջադեպից հետո երկու երկրների միջր հարաբերությունները սրվել էին:
Երկար բանակցություններից հետո այս տարի համատեղ մշակվել էր Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր, որը Թուրքիայի մեջլիսի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից ընդունվել էր օգոստոսի 17-ին:
Պայմանագրի համաձայն՝ Իսրայելը պետք է 25 օրվա ընթացքում միանվագ 20 մլն. դոլար փոխհատուցում վճարեր «Մավի Մարմարայի» միջադեպում տուժած Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |