Քաղաքական16:26, 29 Սեպտեմբեր 2016
Չավուշօղլու. «Եթե Ռուսաստանը անկեղծորեն ցանկանում է համագործակցել, պատրաստ ենք»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ռուսաստանի արգործնախարարության հայտարարությանը: Համաձայն այդ հայտարարության՝ Ռուսաստանը հնարավոր է համարում Սիրիայում Թուրքիայի հետ համատեղ գործողություն իրականացումը:
Թուրքական «haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո հույս ունեն ռուս գործընկերների հետ քննարկել հրադադարի ռեժիմի ապահովման, մարդասիրական օգնություն մատակարարելու վերաբերյալ հարցեր:
«Եթե Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է զինադադար և մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում համագործակցել մեզ հետ, ապա մենք պատրաստ ենք»,-նշել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Ռուսաստանի արտգորնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Սիրիայի հարցում Թուրքիայի հետ համագործակցությունը կարող է կառուցողական լինել և հնարավոր է համատեղ գործողություններ իրականացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |