Հասարակական12:45, 29 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում դադարեցվել է 12 հեռուստաընկերության գործունեությունը

Թուրքիայում սեպտեմբերի 28-ի դրությամբ դադարեցվել է մի շարք հեռուստաընկերությունների գործունեությունը: «BBC Türkçe»-ի տեղեկության համաձայն՝ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչները մեկնաբանել են, որ նշյալ որոշումն ընդունվել է կառավարության կողմից: Դրա համար հիմք է ծառայել ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում ընդունված օրենքի ուժ ունեցող համար 668 որոշումը:
Ընդհանուր առմամբ, դադարեցվել է 12 հեռուստաընկերության գործունեությունը, այդ թվում՝ «Hayatın Sesi», «TV 10», «Van TV», «Jiyan TV», «Azadi TV», «Zarog TV» հեռուստաալիքները: Փակված հեռուստաալիքների մեջ կան նաև քրդական ալիքներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի հեղաշրջաման փորձից ընդամենը օրեր անց Թուրքիայում եռամսյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել: Այս ժամանակահատվածում կառավարությունն իրավունք ունի անվտանգության նկատառումներով դադարեցնելու կամ սահմանափակելու ցանկացած կազմակերպության ու հաստատության, ռադիո կամ հեռուստաընկերության, թերթի, ուսումնական, մշակութային, առողջապահական հաստատության և այլնի գործունեությունը: Հայտնի է նաև, որ մինչ օրս արտակարգ դրության շրջանակներում երկրում արդեն հարյուրավոր և նույնիսկ հազարավոր հաստատություններ են փակվել:
Նշենք նաև, որ նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված գրավոր հայտարարությամբ առաջարկվել է երկարացնել արտակարգ դրության ժամկետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |