Տարածաշրջան13:41, 28 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի օդուժը 41 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի զինված ուժերին (ԶՈՒ) պատկանող ռազմական ինքնաթիռները 41 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը: Ըստ թուրքական «Insanhaber» լրատվամիջոցի նման տեղեկություն է հայտնվել հունական մամուլում: Նշվում է, որ այդ ամենը լարվածություն է առաջացրել թուրք-հունական հարաբերություններում: Ըստ այդ տեղեկության` Հունաստանի օդային տարածքը խախտել են Թուրքիայի օդուժին պատկանող 4 «F-16» տիպի կործանիչ և 1 «CN-325» ռազմական ինքնաթիռ:
Լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում հանդիպել էին Հունաստանի նախագահ Ալեքսիս Ցիպրասը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին Կիպրոսի խնդիրը, որտեղ և երկու նախագահների դիրքորոշումները չեն համընկել լուծման տարբերակների մեջ:
Հունական մամուլի տեղեկություններով` երբ ընթանալիս է եղել երկու նախագահների հանդիպումը, այդ նույն օրը թուրքական ռազմական ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային սահմանները:
Տեղեկացնենք, որ Կիպրոսի խնդիրն ծագել է 1974թ., երբ կղզու հյուսիսային մասը զավթվեց թուրքական զորքի կողմից։ 1983թ. թուրքերն այդ տարածքում հիմնեցին, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Վերջինս պաշտոնապես ճանաչված է միայն Անկարայի կողմից, մինչդեռ կղզու հարավային մասում գտնվող Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն ճանաչվեց աշխարհի մնացած բոլոր երկրների կողմից, այլև 2004թ. մայիսին դարձավ Եվրամիության անդամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |