Տարածաշրջան07:47, 27 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի օդուժը ՔԲԿ-ի դեմ օպերացիաներ է իրականացրել

Սեպտեմբերի 26-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Մուշ շրջանում թուրքական օդուժը ոչնչացրել է պայթուցիկներով բեռնված մի ավտոմեքենա:
Թուրքական «Mynet» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի(TSK) արած հայտարարությանը, նշում է, որ վերոնշալ օդային օպերացիայի ընթացքում ոչնչացվել է նաև երկու թաքստոց և զինպահեստ:
Ըստ աղբյուրի` ոչնչացված ավտոմեքենան պատկանում էր «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) զինյալներին:
Թուրքական «Haber3»-ն էլ հայտնում է, որ թուրքական օդուժը հրթիռակոծել է նաև Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանը, որը հանդիսանում է ՔԲԿ-ի գլխավոր ռազմաբազան: Դրա ընթացքում նույնպես ոչնչացվել է քուրդ զինյալների մի շարք թաքստոցներ և զինպահեստներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |