Քաղաքական14:03, 27 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի վարչապետը շնորհավորել է ռուս պաշտոնակցին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ շնորհավորելով նրան սեպտեմբերի 18-ին Պետական Դումայի ընտրություններում կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին պաշտոնապես տեղեկացվել է Թուրքիայի կառավարության կողմից:
Վարչապետ Յըլդըրըմը հիշեցրել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Ռուսաստանը աջակցություն էր հայտնել Թուրքիայի կառավարությանը: Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացին, խոսել են նաև տարածաշրջանային մի շարք հարցերի`մասնավորապես սիրիական ճգնաժամի մասին:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ռուս-թուրքական երկխոսության շարունակության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններում հաղթանակ էր տարել իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը: Քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո իշխող կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 54.21 տոկոսը: Երկրորդ տեղում «Կոմունիստական կուսակցություն»-ն է, որը ստացել էր ձայների 13.53 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |