Հասարակական10:06, 27 Սեպտեմբեր 2016
Թուրքիան ու ՌԴ-ն քննարկում են իրենց քաղաքացիների` առանց անձնագրի փոխայցելությունների հնարավորությունը

Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են վարում այնպիսի մի համաձայնագրի կնքման շուրջ, որը թույլ կտա 2 երկու երկրների քաղաքացիներին առանց անձնագրի`միայն նույնականացման քարտերով փոխայցելություններ կատարել:
Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` գործընթացը սկզբնական շրջանում նախատեսում է Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի վիզաների չեղարկում, որը ռուսական կողմը սահմանել էր ինքնաթիռի խոցման հետևանքով 2 երկրների հարաբերությունների լարվելու ֆոնին: Նշվում է, որ առանց ճամփորդական անձնագրի փոխայցելություններ կատարելու հնարավորություն ընձեռող առաջարկը եղել է թուրքական կողմից, ինչին դրական է արձագանքել ռուսական կողմը:
Սպասվում է, որ առաջիկա օրերին ավարտվելիք բանակցությունները դրական ելքով կլինեն, և 2 երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան միայն ինքնությունը հաստատող քարտերի (նույնականացման քարտ) միջոցով փոխայցելություններ կատարել:
Այսպիսով Ռուսաստանը Վրաստանից և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից հետո կդառնա 3-րդ երկիրը, որը Թուրքիայի քաղաքացիներին հնարավորություն կտա առանց անձնագրի մուտք գործել իր սահմաններից ներս:
Նույն այդ կանոնը Թուրքիան կիրառում է 14 երկրի նկատմամբ, որոնց շարքում են Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Վրաստանը, Շվեցարիան, Իտալիան, Հունաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |