Տարածաշրջան12:07, 26 Սեպտեմբեր 2016
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը Սիրիայում կարող է 45կմ առաջ շարժվել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում թուրքական զինված ուժերը կարող են դեռ 45կմ խորությամբ ավելի առաջ շարժվել:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ արտգործնախարարն այս մասին հայտարարել է ֆրանսիացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Նախնական կարող ենք 45կմ առաջ շարժվել, ստիպված ենք առաջ գնալ Մամբիջի հատվածը փակելու համար: Մենք հարկադրված ենք փակել մեր սահմանները ահաբեկչության սպառնալիքի առջև»:
Ըստ Չավուշօղլուի՝ առաջխաղացումից հետո այդ հատվածը դե ֆակտո անվտանգության գոտի կարող է դառնալ՝ մոտ 5.000 քառակուսի կիլոմետր տարածքով:
Հիշեցնենք, որ «Եփրատի վահան» ռազմական գործողությունները սկսվել էին օգոստոսի 24-ին, երբ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները ներխուժել էին Սիրիա՝ Ջերաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |