Իրավական10:52, 26 Սեպտեմբեր 2016
«Deutsche Welle»-ն դատի է տվել Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությանը

Գերմանական «Deutsche Welle» (DW) մեդիաընկերությունը Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարության դեմ հայց է ներկայացրել Անկարայի դատարան: Մեդիաընկերությունը պահանջում է վերադարձնել սպորտի և երիտասարդության նախարար Աքըֆ Չաղաթայ Քըլըչի հետ հարցազրույցի առգրավված տեսանյութը:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հիշեցնում է,, որ սեպտեմբերի 5-ին Անկարայում DW-ի «Conflict zone» հաղորդումը հյուրընկալել էր սպորտի և երիտասարդության նախարարին: Հաղորդման նկարահանումից հետո նախարարի հանձնարարությամբ հաղորդման տեսաձայնագրությունն առգրավվել էր: Գերմանական մեդիաընկերությունը նախարարությունից պահանջել էր առգրավված տեսանյութը մեկ օրվա ընթացքում վերադարձնել, սակայն ապարդյուն: Նախարարությունը տեսանյութը չէր վերադարձրել անգամ DW-ի փաստաբանների պահանջից հետո:
Թուրքական նախարարության դիրքորոշումն արժանացել է մեդիաընկերության գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգի քննադատությանը: «Այս դեպքն իրավական պետության սկզբունքների և ժողովրդավարության հետ անհամատեղելի է: Թուրքական կողմից պահանջում ենք անմիջապես վերադարձնել տեսանյութը»:
Թեմայի առնչությամբ հայտարարություն է արել նաև DW-ի հեռարձակման խորհրդի նախագահ Կարլ Յուստեն: «Շատ մտահոգիչ է, որ թուրք նախարարի հետ արված հարցազրույցի տեսանյութը հետ ստանալու համար ստիպված ենք դատարան դիմել»:
Ըստ Յուստենի՝ այն, ինչ կատարվում է Թուրքիայում խոսքի ազատության ոլորտում, անընդունել է: «DW-ի պարտականությունն է Թուրքիայում ապրող մարդկանց ընդգրկուն և անկողմնակալ տեղեկություն տրամադրել, ինչպես նաև ներկայացնել Գերմանիայի դիրքորոշումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |