• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 13:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:13, 23 Սեպտեմբեր 2016

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայում մամուլի անազատությունը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայում մամուլի անազատությունը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիայում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների վերաբերյալ 15 էջանոց մի զեկույց է հրապարակել: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ կազմակերպությունը  ուսումնասիրել է ձախողված հեղաշրջման փորձից հետո հայտարարաված արտակարգ իրադրության ազդեցությունը մամուլի ազատության վրա:  Մասնավորապես արձանագրվել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում բանտարկվել է շուրջ 100 լրագրող,  դադարեցվել է շուրջ 100  թերթերի, ամսագրերի, հեռուստա- և ռադիոհաղորդումների գործունեությունը, մի շարք լրագրողների անձնագրեր անվավեր են հայտարարվել:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի պատասխանատու Քրիստիան Միհրը  նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության՝ հետզհետե աճող բռնատիրական ոճի պատճառով Թուրքիայում լրագրողները մեծ դժվարությունների մեջ էին նաև մինչև հեղաշրջման փորձը:

«Արտակարգ իրավիճակը անհավատալիորեն արագացրեց այդ զարգացումները: Արտակարգ իրավիճակը արդեն իսկ ծանր վնասներ է հասցրել Թուրքիային, այն չպետք է երկարաձգվի», - նշել է Միհրը:

Հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից ընդամենը հինգ օր անց երկրի կառավարությունը եռամսյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարել: Դրա ժամկետը լրանում է հոկտեմբերի 20-ին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջել է, որպեսզի անվավեր ճանաչվեն Եվրոպայի մարդու իրավունքների հռչակագրին հակասող «օրենքի ուժ ունեցող որոշումները», ինչպես նաև դադարեցվեն լրագրողների դեմ կիրառվող սահմանափակումները, որոնց շրջանակներում բռնագրավվել կամ անվավեր են ճանաչվել մի շարք լրագրողների անձնագրերը կամ լրագրողական քարտերը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}