Քաղաքական08:17, 22 Սեպտեմբեր 2016
Նյու-Յորքում Էրդողանը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Ինչպես փոխանցում է թուրքական «Ensonhaber» լրատվական կայքը, հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են սիրիական ճգնաժամին, Կիպրոսի խնդրին, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության խնդրին, հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին, ինչպես նաև իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցին: Մոտ մեկ ու կես ժամ տևած հանդիպումը դռփակ է եղել:
Ըստ թուրքական աղբյուրի` ԻՊ-ի դեմ պայքարում կողմերը կարևորել են թուրք-ամերիկյան համագործակցության խորացումը, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպության դեմ համակարգված գործողությունների ընթացքը:
Նշվում է նաև, որ հանդիպմանը Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Գյուլենի արտահանձման վերաբերյալ նոր փաստաթղթեր է փոխանցել ամերիկյան կողմին:
Բայդենի գրասենյակը, անդրադառնալով վերոնշյալ հանդիպմանը, հայտնել է, որ թուրքական կողմը այս անգամ Գյուլենի արտահանձնման պահանջի վերաբերյալ ուղարկել է ավելի ճշգրիտ ապացույցներ: Նշվում է, որ ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում թուրքական իշխանությունների կողմից ռազմական հեղաշրջման փորձից հետո սկսված հետաքննությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |