Տարածաշրջան07:32, 19 Սեպտեմբեր 2016
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ-ի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կողմերի միջև փոխադարձ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Haberturk» լրատվական ծառայությունը, Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետեր` Վիտալի Գերասիմովի և Հուլուսի Աքարի հանդիպման ժամանակ որոշում է կայացվել նաև, որ տեղեկատվության փոխանակումը լինելու երկու երկրների ռազմաօդային ուժերի և ռազմական հետախուզության միջև:
Նշվում է, որ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնությունն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում օգոստոսի 24-ին սկսած «Եփրատի վահան» օպերացիային: Կողմերը նաև քննարկել են նաև Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները և իրենց գործողությունները սիրիական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:
Ռուսական «RIA» լրատվական գործակալությանը հարցազրույց տված թուրք զինվորականը նշում է, որ այդ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Մի շարք ռուսական աղբյուրներ էլ տեղեկացնում են, որ Գերասիմովն Աքարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ թուրքական զորքերի գործողությունները «Եփրատի վահան» գործողության շրջանակներում օրինական չեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |