Քաղաքական09:51, 19 Սեպտեմբեր 2016
Էրդողանը՝ գյուլենականներին. «Աշխարհում որևէ երկիր անվտանգ ապաստարան չի լինելու»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նիստին: Թուրքական «Doğu» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Էրդողանը մեկնելուց առաջ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում խոսել է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և գյուլենական համայանքի մասին:
Էրդողանը նշել է, որ ՄԱԿ-ին ուղղված իր կոչը հնարավորություն կընձեռի միջազգային հանրությանը ճիշտ կերպով ներկայացնել ինչպես հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, այնպես էլ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությունը» (FETÖ` իշխանական հատվածը և մամուլը այսպես են կոչում գյուլենական համայնքը, որ հիմնել է Ֆեթուլլահ Գյուլենը):
«Մենք բոլոր հարթակներում շարունակելու ենք բացահայտել FETÖ-ի և նրա ղեկավարի (Ֆեթուլլահ Գյուլեն) դեմքը, խոսել այդ ահաբեկչական կազմակերպության՝ Թուրքիայի և այլ երկրների դեմ սպառնալիքի մասին և զգուշացնել մեր բարեկամներին: Շարունակելու ենք բոլոր կողմերից ներթափանցել կառույցի որջը: Պարզ և բացեիբաց հայտարարում եմ, որ այսուհետև աշխարհում որևէ երկրի, որևէ շրջան FETÖ-ի և դրա զինյալների համար անվտագ ապաստարան չէ և չի լինելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |