Տարածաշրջան07:05, 16 Սեպտեմբեր 2016
Քրդերի հսկողության տակ գտնվող սիրիական Թելաբյադ շրջանում հայտնվել են ԱՄՆ-ի դրոշները

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ. Ուրֆա, Եդեսիա) Աքչաքալե շրջանին սահմանակից սիրիական Թելաբյադ շրջանում նկատվում են ԱՄՆ դրոշներ:
Այս մասին հայտնում է թուրքական «DHA» լրատվական գործակալությունը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ սիրիական նշյալ բնակավայրն այժմ գտնվում է քրդական ուժերի՝ մասնավորապես «PYD»-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության) վերահսկողության տակ:
Թուրքիան «PYD»-ին համարում է Անկարայի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևը:
Սիրիայի ներքին պատերազմի ժամանակ նախ սիրիական ազատ բանակի, ապա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ անցած Ռաքքա քաղաքին հարակից Թելաբյադն արդեն ավելի քան մեկ տարի է վերահսկվում է քրդական ուժերի կողմից:
Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ երեկվանից ամրաշինությունների վրա «PYD»-ի դրոշների փոխարեն ծածանվում է ԱՄՆ-ի դրոշը: Այս փոփոխությունը թուրքական լրատվամիջոցը շատ արտառոց է համարում և նշում, որ առայժմ պարզաբանված չէ, թե ինչ նպատակով քրդական դրոշները փոխվել ամերիկյանով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |