Տնտեսական14:15, 16 Սեպտեմբեր 2016
Թուրք արտադրողները մեծապես տուժել են Ռուսաստանի կիրառած էմբարգոյից

Թուրքիայի գյուղատնտեսական պալատների միության ղեկավար Շեմսի Բայրաքթարը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ՝ ցավ հայտնելով, որ քանի դեռ Ռուսաստանը չի հանել թուրքական արտադրանքի ներմուծման արգելքը, դրանից շարունակելու են մեծապես տուժել արտադրողները:
Ըստ նրա՝ 2016-ի հունվարի 1-ից սահմանված արգելքը հարված է հասցնում ոչ միայն սնդդամթերքի ու գյուղմթերքի ոլորտում գործունեություն ծավալողներին, այլև թուրքական տնտեսությանը:
Բայրաքթարն ուշադրություն է հրավիրում հետևյալ փաստի վրա. 2016-ի առաջին կիսամյակում Ռուսաստան արտահանված սնդդամթերքի ու գյուղմթերքի ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել է 422.3 մլն դոլարով և կազմել 197.3 մլն դոլար:
Թուրքական թարմ մրգի և բանջարեղենի ամենակարևոր շուկաները եղել են Ռուսաստանը և Իրաքը:
«2015թ. հունվար-օգոստոս հատվածում Ռուսաստան է արտահանվել 714.941 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն՝ ստանալով 513 մլն դոլարի եկամուտ: Իսկ ահա 2016-ի նույն ժամանակահատվածում արտահանումը նվազել է 81.5 տոկոսով՝ կազմելով 132.224 տոննա»,- արձանագրել է Բայրաքթարը: Նա կոչ է արել րոպե առաջ չեղարկել արգելքը և վերականգնել արտահանման նախկին ծավալները
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |