Տարածաշրջան09:25, 16 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում փակվել են Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները

Թուրքիայում փակվել են Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
Ըստ այդ հայտարարության՝ դեսպանատները փակվել են անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հետախուզական տվյալներ էին ստացվել, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը սեպտեմբերի 13-17-ը հնարավոր է հարձակում գործի այդ դեսպանատների վրա:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ստացված տեղեկությունների հիմք ընդունելով, համագործակցել է Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համապատասխան ծառայությունների հետ: Իրականացված միջոցառումների արդյունքում Քուրբան բայրամից առաջ Անկարայում ձերբակալվել է 3, Ստամբուլում 1 մարդ: Սակայն որևէ ակնհայտ փաստ, որ կասկածյալները կապ ունեն ահաբեկչական կազմակերպության հետ դեռևս չի հայտնաբերվել:
Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը, «Twitter»-ի մկրաբլոգում անդրադառնալով թեմային, նշել է, որ ստեղծված իրավիճակում դեսպանատունը փակելը ողջամիտ է: «Թուրքական իշխանությունները սպառնալիքի դեմ համապատասխան միջոցառումներ են իրականացնում: Նրանց շատ ենք վստահում: Ցուցաբերած ջանքերի համար շնորհակալություն եմ հայնտում, սակայն նման իրավիճակում ողջամիտ է դեսպանատունը փակել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |