Հասարակական07:56, 14 Սեպտեմբեր 2016
Թուրքական «PEN»-ը քննադատել է երկրում մտավորականների հալածանքները

Բանաստեղծների և արձակագիրների միջազգային «PEN» ակումբի թուրքական ներկայացուցչությունը ընդվզել է Թուրքիայում տեղի ունեցող օրինախախտումների դեմ:
Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած անհաջող հեղաշրջման փորձից հետո ծայր առած լրագրողների ու մտավորականների մասսայական ձերբակալությունները «PEN» -ը որակել է որպես «սխալմունք» և «անարդարություն»:
«Այս պահին մեր երկրի համար մեծագույն անհրաժեշտությունը ոչ թե քենի ու վրեժի ետևից գնալն է, այլ արդարության, արդարադատության, խաղաղության զգուցումն ու դրանց կիրառումը», - հայտարարել է կազմակերպությունը:
Թուրքական «PEN»-ը հայտարարել է, որ իրենք կանգնած են ձերբակալված գրողների, լրագրողների և ակադեմիկոսների կողքին և կոչ է արել պահ առաջ հետ կանգնել սխալ քայլերից ու անարդարություններից և չնպաստել ավելի վատ հետևանքների առաջացմանը:
«Համոզված ենք, որ դա կարևոր է նաև՝ ժողովրդավարությանն ավելի մեծ հարված չհասցնելու տեսակետից»,- ասված է հայտարարությունում:
Կազմակերպությունը քննադատել է նաև ուսուցիչների և ակադեմիկոսների՝ աշխատանքից հեռացվելու հանգամանքը՝ բնութագրելով դա որպես «օրենքների, իրավունքի, արդարության և խղճի» ոտնահարում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |