Հասարակական10:50, 13 Սեպտեմբեր 2016
Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը՝ Անկարայի քաղաքապետին. «Փողերս հետ տուր, հաշտվենք»

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին ուղղված ուշագրավ կոչ է արել: Թուրքական ընդդիամադիր «T24» լրատվակայքի փոխանցմամբ՝Թուրքիայում սեպտեմբերի 12-ին սկսված Քուրբան բայրամի (զոհաբերության տոն) շրջանակներում Բաղդատը հաշտության առաջարկ է արել Գյոքչեքին:
Պոլսահայ լրագրողը Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել. «Մելիհ Գյոքչեք, բոլոր նրանք, ովքեր միմյանց հետ կռված են, տոների առթիվ հաշտվել են: Փողերս հետ տուր, հաշտվենք»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայց էր ներկայացրել Հայկո Բաղդատի դեմ՝ իր մի գրառման մեջ Գյոքչեքին «հայ» և «նողկալի մարդ» անվանելու պատճառով: Դատարանը հայցը ընդունել էր միայն մասամբ և Հայկո Բաղդատին պարտադրել 2500 լիրա փոխհատուցում վճարել՝ թուրք պաշտոնյաին «նողկալի մարդ» անվանելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |