Տարածաշրջան08:50, 12 Սեպտեմբեր 2016
Վանում հուժկու պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Վան քաղաքի կենտրոնական Բեշյոլ շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ պայթյունը որոտացել է նահանգապետարանից 200մ հեռավորության վրա՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգային ենթակառույցին պատկանող շենքի հարակից տարածքում: Աղբյուրի համաձայն՝ պայթյունի կազմակերպիչները «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներն են:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ պայթյունի հետևանքով կա շուրջ 13 վիրավոր: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապօգնության մեքենաներ: Պայթյունի տարածքում շենքերի ապակիները կոտրվել են, իսկ շատ մոտ գտնվող շենքերն ավելի լուրջ վնասներ են կրել:
«Doğan»-ի թղթակից Ֆեյաթ Էրդեմիրի հաղորդած տեղեկության համաձայն՝ դեպքի վայրում պայթուցիկ նյութերով բեռնված մեքենա է պայթեցվել:
ԱԶԿ-ի Վանի պատգամավոր Բուրհան Քայաթյուրքը հայտնել է, որ այս հարձակումը ուղղված է եղել ԱԶԿ-ի նահանգային կառույցի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |