Մշակութային07:55, 12 Սեպտեմբեր 2016
Ամերիկահայ ուդի վարպետ Արա Դինքչյանը Նյու Յորքի «İstanbulive» փառատոնի հյուրն է

Հոկտեմբերի 9-ին Նյու Յորքում կկայանա «İstanbulive» երաժշտական փառատոնը, որը կազմակերպվում է արդեն յոթերորդ անգամ: Այս տարի Թուրքիայի մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված փառատոնին կմասնակցեն «Taksim» տրիոն, հայտնի թուրք դաշնակահար Թուլուգ Թիրփան և երգչուհի Զառան: Փառատոնի հատուկ հյուրերն են ամերիկահայ անվանի երաժիշտ, երգահան, ուդի վարպետ Արա Դինքչյանը և հույն երաժիշտ Ռեբեթ Ասքերը:
Ո՞վ է Արա Դինքչյանը
Արա Դինքչյանը ծնվել է 1958թ. ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում՝ արմատներով դիարբեքիրից է: Հայրը՝ Օնիկ Դինքչյանը, հայտնի է եղել որպես եկեղեցական երգչախմբի մեներգիչ և ժողովրդական երաժշտության վարպետ:
Արա Դինքչյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 5 տարեկան հասակում՝ 1964թ. Նյու Յորքում կազմակերպված համաշխարհային տոնավաճառի ժամանակ՝ ներկայանալով հարվածային գործիքներով:
Մեկ այլ անվանի ամերիկահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ 1986թ. հիմնել է «Night Ark» էթնո-ջազային խումբը:
Արա Դինքչյանը իր մտերիմ ընկեր, կոմպոզիտոր, գործիքավորող Օննո Թունջի Հովհաննես Թունջբոյաջյան) միջոցով առնչվել և համագործակցել է մի շարք թուրք երաժիշտների հետ: Մասնավորապես հայտնի են թուրք երգչուհի Սեզան Աքսուի «Dinata», «Vazgeçtim» և Ահմեթ Քայայի «Ağladıkça» երգերը, որոնց հեղինակը Արա Դինքչյանն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |