Հասարակական13:36, 08 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում անժամկետ հացադուլ է սկսվել՝ հանուն Օջալանի

Թուրքիայում շուրջ 35 քաղբանտարկալ պատրաստվում է անորոշ ժամանակով հացադուլ հայտարարել: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ նրանք միանում են 50 հոգուց բաղկացած քաղաքական գործիչների, արվեստագետների, փաստաբանների և լրագրողների խմբի՝ 4 օր առաջ սկսած հացադուլին: Նրանք պահանջում են Իմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին տեղեկություն տրամադրել և նրան տեսակցելու հնարավորություն տալ:
Քաղդատապարտյալների անունից արված հայտարարության մեջ նշվում է, որ 7 բանտերում պատիժ կրող 35 քաղբանտարկալ անժամկետ հացադուլը կսկսի սեպտեմբերի 15-ին:
«Մենք տեղեկություն չունենք, թե հուլիսի 15-ին ինչ է կատարվել Իմրալի կղզում: Գիտենք, որ հեղաշրջման փորձ կատարողները ցանկացել են մեր առաջնորդին (Աբդուլահ Օջալանին-խմբ.) սպանել, սակայն դեռ չգիտենք՝ մեր առաջնորդը ողջ է, թե՝ ոչ: Այս հարցով ո՛չ կառավարությունը է կարողացել սպառիչ բացատրություն տալ, ո՛չ էլ մեր առաջնորդի ընտանիքին, փաստաբաններին կամ էլ քաղաքական պատվիրակությանն է հնարավորութուն տրվել հանդիպել նրա հետ: Այս իրավիճակը ավելի է մեծացնում մեր մտահոգությունները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |