Քաղաքական08:51, 08 Սեպտեմբեր 2016
Դեմիրթաշ. «ԺԴԿ-ի ընտրազանգվածը մեծացել է»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը «Sputnik»-ին տված հարցազրույցում ասել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում իր գլխավորած կուսակցությունը կստանա ավելի շատ ձայն քան նախորդ ընտրություններում:
«Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել անցողիկ շեմը: 2017թ-ին, կամ ավելի վաղ արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում ԺԴԿ-ն 13 %-ից ավելի ձայն կստանա: Այդ մասին վկայում են սոցհարցումները: Պետք չէ ուշադրություն դարձնել թուրքական մամուլի կողմից ձևավորված ընկալումներին: Ես 1.5 տարի է, ինչ որևէ թուրքական հեռուստանընկերության եթերում ելույթ ունենալու հնարավորություն չեմ ունեցել: Իմ կողմից արված հայտարարությունները մամուլում տեղ չեն գտել: Այս կողմնակալ քարոզչության պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե ԺԴԿ-ն Թուրքիայի քաղաքական դաշտում իրեն սպառել է, սակայն դա այդպես չէ, ճիշտ հակառակը: Մեր ընտրազանգվածը աճել է: Հիմնվելով բոլոր ուսումնասիրությունների և հարցումների վրա՝ կարող ենք ասել, որ ԺԴԿ -ն կգերազանցի նախորդ ընտրություններում ունեցած իր հաջողությունը»,-եզրափակել է Դեմիրթաշը:
Հիշեցնենք, որ քրդամետ կուսակցությունը 2015թ. հունիսի 7-ի ընտրություններում ԺԴԿ-ն ստացել էև քվեների 13.01%-ը՝ ձեռք բերելով 80 պատգամավորական մանդատ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |