Տարածաշրջան11:55, 08 Սեպտեմբեր 2016
Sabah. «Ստամբուլի օդանավակայանում մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել»

Ստամբուլի իրավապահները Աթաթուրքի անվան օդանավակայանում կին մահապարտ են ձերբակալել: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը՝ նշելով, որ ձերբակալված Էբրու Ֆըրաթը Սիրիայում քրդական կառույցի անդամ է, բացի այդ «Քրդական համայնքների միության» համանախագահ Մուրադ Քարայըլանի մերձավորներից է:
Ստամբուլի հետախուզության վարչությունը տեղեկություն էր ստացել Ֆըրաթի՝ Դիարբեքիրից Ստամբուլ մեկնելու մասին: Այդ տեղեկության հիման վրա իրավապահները համապատասխան աշխատանքներ են կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում: Ֆըրաթը ձերբակալվել էր ժամանելուն պես: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ֆըրաթը պատրաստվում էր ահաբեկչություն կատարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |