Հասարակական08:25, 05 Սեպտեմբեր 2016
Սոցհարցում. Թուրքիայում Էրդողանի վարկանիշը բարձրացել է

Թուրքիայում գործող «MAK» խորհդատվական կենտրոնը սոցհարցում է անցկացրել` պարզելու բնակչության դիրքորոշումը ներքաղաքական գործընթացների վերաբերյալ: Հարցումը կատարվել է Թուրքիայի տարբեր շրջաններում, մասնակցել է 2700 քաղաքացի: Հարցվածների մեծամասնությունը ասել է, որ հնարավոր նախագահական ընտրություններում պատրաստ է քվեարկել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) օգտին: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի կայքը՝ ներկայացնելով սոցհարցման արդյունքները:
Հարցման արդյունքում պարզվել է, որ Էրդողանի՝ 71.15% կազմող ընտրազանգվածը ձևավորվել է ոչ միայն ԱԶԿ-ի, այլ նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետկան» (CHP-ԺՀԿ), «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունների ընտրողների հաշվին: Ըստ սոցհարցման արդյունքների՝ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել իշխող ԱԶԿ-ի ընտրազանգվածի մեծամասնությունը, ԱՇԿ-ի, ԺՀԿ-ի և ԺԴԿ-ի ընտրազանգվածի համապատասխանաբար՝ 82%, 34% և 36%-ը:
Նշվում է, որ այս արդյունքն «արտացոլում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջացած ազգային միասնության ոգին»:
Խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում հարցվածների 53.55%-ը նշել է, որ կնախընտրի ԱԶԿ-ին, ԺՀԿ-ի օգտին պատրաստ է քվեարկել 22.25%-ը, ԱՇԿ-ի ընտրազանգվածը կազմել է 14.7%, իսկ քրդամետ կուսակցությանն ընտրողների թիվը նվազել է մինչև 7.5 %, ինչը ընտրական շեմից ցածր ցուցանիշ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |