Տարածաշրջան13:44, 02 Սեպտեմբեր 2016
Թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա

Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի բնակիչների և թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Ilerihaber» լրատվական կայքը, թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա, ովքեր բոյկոտել են սահմանին Թուրքիայի կողմից «անվտանգության պատի» կառուցումը: Քոբանիի բնակիչները պնդել են, որ իբր անվտանգության նկատառումներով կառուցվող պատը իրականում կանգնեցվում է Սիրիայի տարածքում, ոչ թե սահմանին, այդպիսով թուրքական կողմը խախտում է սահմանը և մտնում սիրիական տարածք:
Թուրքիայի այս նախաձեռնությունը կանխելու համար բողոքի մասնակիցները օրեր առաջ վրան են խփել սահմանի մոտ և ամենօրյա հսկողություն են սահմանել: Իսկ այսօր Թուրքիայի զինված ուժերը հարձակվել են ցուցարարների վրա՝ կիրառելով գազային ռումբեր և ջրցան մեքենաներ: Հարձակման հետևանքով վիրավորվել 8 ցուցարար:
Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել մեծ թվով թուրք զինվորներ և ոստիկանական ջոկատներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |