Տարածաշրջան12:57, 01 Սեպտեմբեր 2016
Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի Սիիրթ և Վան նահանգներում

Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ (Սղերթ) և Վան նահանգներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակումներ են իրականացրել թուրքական ուժայինների վրա:
Ըստ թուրքական «haberler» լրատվամիջոցի՝ Սիիրթ նահանգում քուրդ զինյալները հարձակվել են ճանապարհի անվտանգությունը ապահովող թուրք զինվորների վրա: Դրա հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ սպանվել է 1 թուրք զինվոր, 1 զինվոր էլ վիրավորվել է: ՔԲԿ-ականներ զինված են եղել երկարափող զենքերով
Նրանց հայտնաբերելու նպատակով սկսվել էլ լայնամասշտաբ գործողություն: Գործի են դրվել նաև ուղղաթիռներ:
Իսկ Վան նահանգի Չալդըրան շրջանում գտնվող Թոնդրակ լեռան մոտ քուրդ զինյալները բախվել են թուրք ուժայինների հետ, որոնք օպերացիա էին սկսել իրենց դեմ: Բախման ժամանակ 1 թուրք ոստիկան սպանվել է , իսկ 3-ը վիրավորվել:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, քուրդ զինյալների դեմ գործողություններ են իրականացվել նաև սահմանամերձ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում, ԴԻարբեքիր նահանգի Լիջե շրջանում և թուրք-իրաքյան սահմանին գտնվող Շըրնաք նահանգում:
Մասնավորապես Չուքուրջայում թուրքական ուժերը սպանել են 3 քուրդ զինյալի, Լիջեում ոչնչացվել է մեծ թվով զինամթերք, որոնց մեջ եղել են նաև ինքնաշեն պայթուցիկներ: Իսկ Շըրնաք նահանգում սպանվել է 2 քուրդ զինյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |