Քաղաքական07:32, 01 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրաժարական է տվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրաժարական է ներկայացրել: Վարչապետ Բինալի Յըլդըրըմն ընդունել է հրաժարականը և Ալայի պաշտոնում նշանակել աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուին: Սոյլուի` թափուր մնացած պաշտոնում էլ նշանակվել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» փոխնախագահ, Բուրսայից ընտրված պատգամավոր Մեհմեթ Մուեզզինօղլուն:
Ըստ թուրքական «Mynet.com.tr» լրատվական կայքի` կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Յըլդըրըմը` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ վարչապետը Էրդողանին է ներկայացրել փոփոխությունները, որոնք արժանացել են վերջինի հավանությանն ու հաստատմանը, ինչից հետո էլ ներկայացվել են հասարակությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |