Քաղաքական13:23, 31 Օգոստոս 2016
Էրդողանը ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ստորագրել է Թուրքիայի Հանրապետության և Իսրայել Պետության միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը հաստատող օրենքը: Օրենքը, որը ավելի վաղ` օգոստոսի 20-ին, հաստատվել էր Թուրքիայի խորհրդարանի կողմից, նախագահ Էրդողանի ստորագրությամբ պաշտոնապես ուժի մեջ մտավ:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` համաձայնագրի շրջանակներում Իսրայելը 20 մլն դոլար փոխհատուցում կվճարի 2010-ի մայիսի 31-ին տեղի ունեցած «Մավի Մարմարա»-ի միջադեպի հետևանքով զոհված Թուրքիայի 10 քաղաքացիների հարազատներին: Գումարը 25 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկվի Թուրքիայի կառավարության բացած հաշվեհամարին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 10 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |