Տարածաշրջան10:01, 30 Օգոստոս 2016
Թուրքիայում «Հաղթանակի տոնի» միջոցառմանը առաջին անգամ գլխաշորով կին ոստիկաններ են մասնակցել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում օգոստոսի 30-ին «Հաղթանակի տոնի» կապակցությամբ անցկացվող միջոցառումների ժամանակ որոշ կին ոստիկաններ կրել են գլխաշորեր: Ինչպես հաղորդում է «Sondakika» լրատվական կայքը` սա առաջին դեպքն է Թուրքիայի հանրապետության պատմության մեջ, երբ նշյալ տոնի կապակցության կին ոստիկանները եղել են գլխաշորերով:
Նշվում է, որ գլխաշոր կրելը եղել ըստ ցանկության և այն պարտադիր բնույթ չի ունեցել:
Թաքսիմում անցկացվող միջոցառումներին մասնակցել են Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, Թուրքիայի զինված ուժերին առաջին բանակի հրամանատար, բանակի գեներալ Ահմեթ Միսբահը և Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն:
Օգոստոսի 30-ին «Հաղթանակի տոն» անվան տակ Թուրքիայում նշվում է 1922թ. տեղի ունեցած Դումլուփինար ճակատամարտի հաղթանակը, որից հետո ավելի իրատեսական դարձավ Թուրքիայի Հանրապետության հռչակումը: Նշյալ ճակատամարտի ժամանակ հունական զորքերը պարտություն կրեցին: Ի դեպ Ճակատամարտի ժամանակ թուրքական զորքերի հրամանատարն էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |