Տարածաշրջան09:00, 29 Օգոստոս 2016
PKK-ի և թուրք ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Թուրքիայի Հաքքարի նահանգում երեկվանից չեն դադարում բախումները Թուրքիայի անվտանգության ուժերի և երկրում ահաբեկչական հայտարարված ու արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինների միջև:
Նախօրեին թուրք զինվորները Հաքքարի-Վան ավտոճանապարհին հայտնաբերել են քուրդ գրոհայինների տեղադրած ռումբը, սակայն չեն կարողացել վնասազերծել: Պայթյունի հետևանքով 1 թուրք զինվոր է մահացել ևս 3-ը` վիրավորվել:
Իսկ Հաքքարիի Շեմդինլի շրջանում գտնվող Դերեջիք ավանին հարակից դաշտային տարածքներում երեկվանից շարունակվող բախումների հետևանքով մահացել է 2 թուրք պայմանագրային սերժանտ: Հաղորդվում է, որ կան վիրավորներ, սակայն հստակ թիվ չի նշվում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ՔԲԿ-ականների շրջանում զոհերի թիվը հասնում է 10-ի:
Նշվում է, որ Շեմդինլի ուղարկված լրացուցիչ զինվորական ուժերը օդուժի աջակցությամբ հատուկ գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |