Տարածաշրջան19:42, 28 Օգոստոս 2016
Թուրքիայի փոխվարչապետ. Թուրքիան կողմնակից է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությանը

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը սոցակայքում գրառում է կատարել՝ խոսելով հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի, գյուլենականների դեմ ընթացող պայքարի, ինչպես նաև Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին:
Թուրքական «Trthaber» լրատվական կայքի հաղորդմամբ` Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիան հուլիսի 15ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո լայնածավալ հարձակման է անցել «Իսալամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG) դեմ:
Նշենք, որ պաշտոնական Անկարան վերոնշյալ ուժերին դիտում է որպես «ահաբեկչական կազմակերպություններ»:
«Թուրքիան վճռական է սեփական սահմանները պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու հարցում: Մենք երբեք չենք լռի, երբ որևէ ահաբեկչական կազմակերպություն իր վերահսկողության տակ վերցնի մեր սահմանները: Սա ազգային անվտանգության խնդիր է: Թուրքիան Սիրիայի, Իրաքի և բոլոր հարևանների տարածքային ամբողջականության կողմնակիցն է»,-գրել է Քուրթուլմուշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |